Լրահոս

07.06.2012 13:04


Ռոնալդու. «...եթե հաղթահարենք խմբային արգելքը, անակնկալ կմատուցենք»

Ռոնալդու. «...եթե հաղթահարենք խմբային արգելքը, անակնկալ կմատուցենք»

Կրիշտիանու Ռոնալդուն հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հարգանքով է խոսել «Եվրո-2012»-ի խմբային փուլում իր հավաքականի մրցակիցների բարձր մակարդակի մասին։ Միաժամանակ ընդգծել է, որ պայքարելու է մեծ եռանդով, և իրեն  չի մտահոգում, որ Պորտուգալիան  «Եվրո-2012»-ի  ֆավորիտ չի համարվում:

«Ես  լավատեսորեն եմ տրամադրված: Մեր հավաքականում կան ուժեղ ու հավակնոտ ֆուտբոլիստներ, ովքեր ցանկանում են հաղթել այս մրցաշարում: Եթե մենք պարտվենք խմբային փուլում, մեզ ոչ ոք չի մեղադրի, իսկ եթե հաղթահարենք խմբային արգելքը,  անակնկալ կմատուցենք»,-Ռոնալդուի խոսքն է մեջբերում իսպանական «Մարսա»-ն:

Նշենք, որ խմբային փուլում Պորտուգալիայի հավաքականի մրցակիցներն են Դանիան, Գերմանիան  և Հոլանդիան:

Այս խորագրի վերջին նյութերը